Աշխարհ

08.11.2016 14:15


Լավրով. «Ռուսաստանին մեկուսացնելու փորձերը Եվրոպայի համար ծանր հետևանքների կհանգեցնեն»

Լավրով. «Ռուսաստանին մեկուսացնելու փորձերը Եվրոպայի համար ծանր հետևանքների կհանգեցնեն»

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանին մեկուսացնելու փորձեր բազմիցս են կատարվել, ինչն էլ Եվրոպայի համար ծանր հետևանքներ է ունեցել։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը։

–Ժամանակակից փոխկապակցված աշխարհում չի հաջողվի ստեղծել անվտանգության առանձին կղզիներ։ Բոլորի համար ընդհանուր խնդիրները հարկավոր է լուծել միասին,–ասել է Լավրովը՝ հավելելով, որ Եվրոպային չի հաջողվի արժանի տեղ ապահովել նոր աշխարհակարգում՝ առանց բոլոր պետությունների միավորման։

Նախարարի խոսքով՝ պատմությունը բազմիցս է ապացուցել, որ Ռուսաստանին մեկուսացնելու փորձերն անխուսափելիորեն հանգեցրել են ամբո՛ղջ մայրցամաքի համար ծանր հետևանքների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը