Աշխարհ

08.11.2016 19:41


Երեխայի մեկ թարթիչը բուռն արձագանք է բարձրացրել համացանցում (լուսանկար)

Երեխայի մեկ թարթիչը բուռն արձագանք է բարձրացրել համացանցում (լուսանկար)

Երբեմն մեզ միայն հարկավոր է հույսի փոքրիկ ցոլք, որպեսզի կարողանանք հաղթահարել ծանր ժամանակահատվածները։ Հենց նման մի բան է պատահել Էնդրյու Բրաունի ընտանիքի հետ, ով ավստրալական Մելբուրն քաղաքից է։

Տղամարդը հրապարակել է իր 7–ամյա աղջկա՝ Հեյլիի լուսանկարը և անգամ չի մտածել, թե որքան ոգեշնչող այն կդառնա հազարավոր այլ մարդկանց համար։ Այս մասին հայտնում է «Soulpost.ru»–ն։ Հուզիչ լուսանկարում երևում է աղջկա միակ թարթիչը, որը մնացել է քաղցկեղը բուժելու համար 8–ամսյա քիմիա և ռադիոթերապիայից հետո։

Նախկինում բոլորը երանի էին տալիս Հեյլիի երկար և խիտ թարթիչներին, իսկ այժմ մնացել է այն միակը, որը դարձել է հիվանդության դեմ օրգանիզմի պայքարի խորհրդանիշը։

«Այս վերջին թարթիչն արդեն մի քանի շաբաթ է՝ չի ընկնում»,–գրել է հայրիկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը