Աշխարհ

08.11.2016 11:20


Մարտեր Մոսուլի համար. իսլամականները հաշվեհարդար են տեսնում խաղաղ բնակիչների հետ (տեսանյութ)

Մարտեր Մոսուլի համար. իսլամականները հաշվեհարդար են տեսնում խաղաղ բնակիչների հետ (տեսանյութ)

Արդեն երրորդ շաբաթն է՝ իրաքյան բանակը, ԱՄՆ–ի աջակցությամբ, շարունակում է Մոսուլի ազատագրումն «Իսլամական պետության» ահաբեկիչներից, որոնք քաղաքն իրենց իրաքյան «մայրաքաղաքն» են հռչակել։

Նախօրեին մարդու իրավունքների հարցով ՄԱԿ գլխավոր կոմիսարի վարչությունից հաղորդել են, որ ԻԼԻՊ–ի զինյալները հաշվեհարդար են տեսել մի քանի հարյուր խաղաղ բնակչի հետ։ Զոհվում են նաև իրաքցի զինվորները։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ իրաքցի հրամանատարները խոստովանում են, որ գրոհն արգելակվել է։ Առաջխաղացումը չափազանց դանդաղ է ընթանում։ Խաղաղ բնակիչների շրջանում արձանագրված զոհերի թիվն առաջվա նման մեծ է։

Մանրամասն՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը