Բրազիլիայում 44–ամյա կինը կենդանության օրոք սեփական հուղարկավորությունն է կազմակերպել
Բրազիլական Կամոսին քաղաքի 44–ամյա բնակչուհին իր համար տարօրինակ տոն է կազմակերպել։ Վերա Լյուսիա դա Սիլվան ամբողջ օրը պառկել է դագաղի մեջ՝ մարմնավորելով հանգուցյալի։ Կինը խոստովանել է, որ 14տարեկանից երազել է կենդանության օրոք իր համար հուղարկավորություն կազմակերպելու մասին։ Կնոջ ոչ բոլոր մտերիմներն ու ընկերներն են այդ մտահղացմանը միանշանակորեն մոտեցել։ Այս մասին հաղորդում է «Metro»–ն։
Սակայն, որքան էլ որ տարօրինակ է, տեղի թաղման բյուրոյի ներկայացուցիչները Սիլվայի այդ միտքը մեծ ոգևորությամբ են ընդունել։ Նրան անվճար տրամադրել են դագաղ և թույլ են տվել անցկացնել «տոնական» հրաժեշտի արարողություն հատուկ դահլիճում։ Բրազիլուհու դեմքը հանգուցյալի պես շպարել են, իսկ ոտքերը ծածկել են ծաղիկներով։
Չնայած նրան, որ հյուրերից շատերը զվարճացել են և անգամ սելֆիներ արել «հանգուցյալի» հետ՝ շատերը խոստովանել են, որ բրազիլուհու հուղարկավորությունը չափազանց բնական է եղել։ Այդ պատճառով էլ հյուրերից մի քանիսը չեն կարողացել զսպել արցունքները։
Բրազիլիայում 44–ամյա կինը կենդանության օրոք սեփական հուղարկավորությունն է կազմակերպել
Բրազիլական Կամոսին քաղաքի 44–ամյա բնակչուհին իր համար տարօրինակ տոն է կազմակերպել։ Վերա Լյուսիա դա Սիլվան ամբողջ օրը պառկել է դագաղի մեջ՝ մարմնավորելով հանգուցյալի։ Կինը խոստովանել է, որ 14 տարեկանից երազել է կենդանության օրոք իր համար հուղարկավորություն կազմակերպելու մասին։ Կնոջ ոչ բոլոր մտերիմներն ու ընկերներն են այդ մտահղացմանը միանշանակորեն մոտեցել։ Այս մասին հաղորդում է «Metro»–ն։

7or.am