Լրահոս

23.12.2009 17:35


Սերժ Սարգսյանը կրկին Գյումրիում էր

Այսօր աշխատանքային այցով Գյումրի էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Այցելությունը նախատեսված էր ժամը 11:00-ին, սակայն նախագահը ժամանեց 13:30-ի սահամաններում: Այդ ընթացքում հասցվեց շուտափույթ կերպով, անձրևի տակ փոսային վերանորոգումներ իրականացնել և ջրցան մեքենաներով լվանալ դեպի Մուշ 2 թաղամաս տանող ճանապարհը, որտեղ նախատեսված էր Սերժ Սարգսյանի այցելությունը:

Նշենք, որ Մուշ 2 թաղամասում «Գլենդել հիլզ» կազմակերպությունն աղետի գոտու անօթևանների համար բնակարանաշինություն է իրականացնում: «Գլենդել հիլզ» ընկերության ներկայացուցիչները վստահեցնում էին, որ մինչև տարեվերջ 1056 բնակարան հաստատ շահագործման են հանձնելու:

Սերժ Սարգսյանն այս անգամ ևս չշփվեց լրագրողների հետ և դեմքի խիստ արտահայտությամբ շրջեց Մուշ 2 թաղամասի նորակառույց բնակարաններում:

Հատկանշական էին հատկապես անվտանգության աննախադեպ միջոցառումները, որոնք ձեռնարկվել էին Սերժ Սարգսյանի այցելության համար՝ մեծ թվով ոստիկաններ, քաղաքացիական հագուստներով անվտանգության աշխատակիցներ և նույնիսկ վարժեցված ոստիկանական շներ:

Մուշ 2 թաղամասից Սերժ Սարգսյանը մեկնեց Շիրակի մարզպետարան, որտեղ և տեղի է ունեցել փակ խորհրդակցություն:

Նշենք նաև, որ այս անգամ ևս տպավորություն էր ստեղծվում, որ Սերժ Սարգսյանն ընդգծված սառը վերաբերմունք ուներ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանդեպ։ Դրա փոխարեն կրկին  առաջին պլանում էր մարզպետ Լիդա Նանյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը