ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ վաղաժամկետ քվեարկել է դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին։ Այս մասին հայտնում է «The Los Angeles Times»–ը։
«Ես քվեարկել եմ Հիլարի Քլինթոնի օգտին, որովհետև միանգամայն համոզված եմ՝ եթե նա նախագահ դառնա, մեր երկիրը լավ ձեռքերում կլինի,–ասել է Օբաման Միչիգան նահանգի Էնն Հարբոր քաղաքում իր ելույթում,–ես ճանաչում եմ Հիլարի Քլինթոնին. նա իր կյանքը նվիրել է մեր երկիրն ավելի լավը դարձնելուն»։
Օբաման կոչ է արել «չխաբվել» Քլինթոնի հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի հռետորաբանությամբ։ Բացի այդ, ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ ամերիկացիները հնարավորություն ունեն ընտրելու առաջին կին նախագահին։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։
Օբաման վաղաժամկետ քվեարկել է Քլինթոնի օգտին

7or.am