Ե՞րբ Հանրային խորհուրդը կվայելի հանրության վստահությունը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանն ասել է, որ 2009թ. դրական իրադարձություններից մեկն էլ Հանրային խորհրդի ստեղծումն էր։ Նրա խոսքերով՝ Հանրային խորհուրդը բավականին լուրջ կառույց է և իր մեջ պարունակում է այն պոտենցիալը, որի շնորհիվ կարող է հանրությանը կապել իշխանություններին։ Այն հարցին, թե արդյոք Հանրային խորհուրդը վայելո՞ւմ է հանրության վստահությունը, Խոսրով Հարությունյանը պատասխանել է, թե մենք ունենք 19 տարվա կենսագրություն ունեցող կառույցներ, որոնք հանրության վստահությունը չեն վայելում։
-Դուք ուզում եք՝ 3 ամսվա կենսագրություն ունեցող կառույցը վայելի հանրության վստահությունը։ Անկասկած, դեռ ճանապարհ ունենք անցնելու,-նշել է նա։

7or.am