ՀՌԱԿ. «Առաջին անգամ գործակցվեց Լոս-Անջելես - Երևան հեռուստակամուրջ-հաղորդաշարը»
Տեղեկացնում ենք, որ 2010 թվականի փետրվարի 22-ին, ՀՌԱԿ կենտրոնական գրասենյակից առաջին անգամ գործակցվեց Լոս-Անջելես-Երևան հեռուստակամուրջ-հաղորդաշարը:
Նախագիծը իրականություն դարձավ «Լույսաշխարհ»/www.louysworld.com/ հեռուստածրագրի երկարամյա ղեկավար Ստեփան Կիրեմիդջյանի և ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի ջանքերի շնորհիվ: Հեռուստակամուրջի գործակցման համար կարճ ժամանակահատվածում ձեռք բերվեց անհրաժեշտ տեխնիկա եւ ծրագրեր, որն էլ հնարավորություն ստեղծեց իրականացնելու շուրջօրյա Սփյուռք-Հայրենիք հեռուստակապը:
«Լույսաշխարհ»-ի AABC 284 հեռուստալիքի ունկնդիրներն են Լոս-Անջելոսի ողջ տարածաշրջանի 100.000-ից առավել գրանցված հայրենակիցներ, իսկ ինտերնետի միջոցով' տասնյակ երկներ:
Նախագծի նպատակն է' սերտացնել կապերը աշխարհասփյուռ հայ մտավորականության, քաղաքական, հասարակական, մշակութային ոլորտների ներկայացուցիչների միջև, որոնք միտված կլինեն հայապահպանության ու հայրենասիրության, ազգային մտածողության, հոգեւոր եւ մտավոր արժեքների պահպանմանն ու զարգացմանը:
Որպես հրատապ հարց առաջին հեռուստակամուրջի թեմա էր ընտրվել Ջավախաքի հայության ներկայիս հիմնախնդիրները: Այդ առիթով ՀՌԱԿ գրասենյակ էր հրավիրվել Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, որն էլ ամերիկաբնակ հայ հեռուստադիտողին ներկայացրեց հայ-վրացական պետական ներկայիս անորոշ հարաբերությունները եւ դրանց հետեւանքները:
Հեռուստակամուրջի առչությամնբ առաջարկությունների առկայության դեպքում կարող եք զանգահարել 00374-10-572397 հեռախոսահամարով կամ գրել հետեւյալ հասցեով. [email protected]

ՀՌԱԿ լրատվական ծառայություն