Աշխարհ

07.11.2016 15:20


«Corriere della Sera». «Սուլթանի կացինը հարվածում է բոլորին, ով դեմ է դուրս գալիս նրա ծրագրերին»

«Corriere della Sera». «Սուլթանի կացինը հարվածում է բոլորին, ով դեմ է դուրս գալիս նրա ծրագրերին»

Իտալական մամուլն արձագանքել է Թուրքիայում քրդական կուսակցապետերի և պատգամավորների ձերբակալման ու բանտարկության դեպքերին: Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «BBC Türkçe»-ին հղումով։

Հեղինակավոր «Corriere della Sera» թերթում «Բռնապետության հաստատման նպատակով վերջին արգելակն էլ ոչնչացվեց» վերնագրով վերլուծական հոդվածում նշվում է.

«Թուրքիայում տեղի ունեցող դեպքերը սարսափելի են: Դրանք ընդամենը «մտահոգիչ ազդանշաններ չեն», ինչպես կարծում էր Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Սուլթանի կացինը հարվածում է բոլորին, ով դեմ է դուրս գալիս նրա ծրագրերին»։

Հեղինակը նշում է, որ Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը միակ ուժն է, որը խանգարում է Էրդողանին՝ փոփոխել Սահմանադրությունը և վերածվել Վիդելայի կամ Պինոչետի: Եվ հենց դա է պատճառը, որ ԺԴԿ առաջնորդներն ու անդամները բանտարկվում են:

Իտալական «Manifesto» թերթը ևս անդրադարձել է Թուրքիայի զարգացումներին: Թերթի շապկին տեղ է գտել «Սուլթանություն» խոսուն անոնսը, իսկ թեմայի վերաբերյալ հոդվածը վերնագրվել է այսպես՝ «Էրդողանի նոր և իրական հարվածը. Թուրքիան գլխատեց քուրդ ընդդիմությանը»:

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին հայտարարել էր, որ իրենք մեծ մտահոգությամբ են հետևում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը