Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվել: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական «Turkrus»–ին հղումով։
Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավորներին:
Ցուցարարները պարզել են պաստառներ, որոնց վրա ռուսերեն, քրդերեն և թուրքերեն գրված է եղել «Վե՛րջ ահաբեկչությանը և ձերբակալություններին:Պատգամավորներին և քաղաքապետերին ազատությո՛ւն»:
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվել: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական «Turkrus»–ին հղումով։
Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավորներին:
Ցուցարարները պարզել են պաստառներ, որոնց վրա ռուսերեն, քրդերեն և թուրքերեն գրված է եղել «Վե՛րջ ահաբեկչությանը և ձերբակալություններին: Պատգամավորներին և քաղաքապետերին ազատությո՛ւն»:
Բողոքի ակցիան անցել է առանց միջադեպի:
7or.am