Աշխարհ

07.11.2016 14:45


Սահակաշվիլին հրաժարական է ներկայացրել (տեսանյութ)

Սահակաշվիլին հրաժարական է ներկայացրել (տեսանյութ)

Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը։ Այս մասին, «112 Украина» հեռուստաալիքի փոխանցմամբ, նա հայտնել է այսօր՝ նոյեմբերի 7–ին կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Ես որոշել եմ հրաժարական տալ և սկսել պայքարի նոր փուլ։ Իմ ձեռքերը չեն հանձնվի։ Ես չեմ հոգնի... Ես այն զինվորն եմ, որն այնքան է գնում, որքան կարող է, այնուհետև այնքան, որքան պետք է։ Որքան որ պետք է լիակատար հաղթանակի համար, և այն բանի, որ Ուկրաինան ազատվի այս կեղտից, կոռուպցիոն աղբից»,–հայտարարել է Սահակաշվիլին։

Ավելի վաղ էլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր չէ վերադառնալ Վրաստան, քանի որ շարունակելու է աշխատել Ուկրաինայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը