Տնտեսական

07.11.2016 14:35


2015-ին աղքատության ցուցանիշները գերազանցել են 2008-ի ցուցանիշները

2015-ին աղքատության ցուցանիշները գերազանցել են 2008-ի ցուցանիշները

–2015 թ–ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29,8 %, այսինքն` երկրի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ը ամսական 41,698 դրամ վերին աղքատության շեմից ցածր եկամուտներ է ունեցել,– այս մասին նոյեմբերի 7–ին «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի շնորհանդեսի ժամանակ հայտնել է զեկույցի հիմնական ցուցանիշները համակարգող, ծրագրի ավագ վիճակագիր, ԱՎԾ աշխատակից Դիաննա Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ աղքատության ցուցանիշը հաշվարկելիս ընդգրկվել են 2008-2015թթ. ընկած ժամանակահատվածը, իսկ այդ ժամանակահատվածում աղքատության ցուցանիշը նվազել է:

–Նախորդ տարի աղքատների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 900 հազար մարդ: Շատ աղքատների թիվը, ներառյալ` ծայրահեղ աղքատները` մոտ 310 հազար մարդ, որոնցից մոտ 60 հազարը ծայրահեղ աղքատներն են։ 2015թ. աղքատության խորությունը գնահատվել է 4, 7%` 2008-ի 5, 1%-ի համեմատ,– ասել է վիճակագիրը։

2015 թ-ին աղքատության ցուցանիշները գերազանցել են 2008-ի ցուցանիշները երկրի գրեթե բոլոր մարզերում՝ բացառությամբ Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի ու Կոտայքի մարզերի:
Աղքատության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շիրակում՝ շուրջ 45%: Գեղարքունիքում 2015թ. աղքատության ցուցանիշը հավասարվել է 2008թ. մակարդակին: Նույն պատկերն է եղել նաև Երևանում։

Դիաննա Մարտիրոսյանը նշել է, որ աղքատության բարձր ռիսկի շրջանում են բազմազավակ ընտանիքները՝ հավելելով, որ թեև 2008-ից աղքատության հաղթահարմանն ուղղված բազմաթիվ քայլեր են իրականացվել, սակայն դրանց արդյունավետությունը մեծ չի եղել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը