Աշխարհ

07.11.2016 13:25


Ցանցահենները գրոհել են «WikiLeaks»–ը

Ցանցահենները գրոհել են «WikiLeaks»–ը

«WikiLeaks» պորտալը հարձակման է ենթարկվել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի էլեկտրոնային նամակների 2–րդ մասը հրապարակելուց հետո։ Այս մասին ասվում է «WikiLeaks»–ի թվիթթերյան էջում։

««WikiLeaks»–ի սերվերները զանգվածային DDoS հարձակումների են ենթարկվում #DNCLeak2–ի հրապարակումից հետո»,–նշել են կայքի աշխատակիցները։

Այսօր՝ նոյեմբերի 7–ին, «WikiLeaks»–ը հրապարակել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի 8263 էլեկտրոնային նամակ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ներկայացուցիչը հայտարարել էր, առաջիկա 2 օրը հրապարակվող փաստաթղթերը կեղծիք են լինելու։

«WikiLeaks»–ից պատասխանել էին՝ ամենահրեշավոր սուտը հենց Քլինթոնի շտաբից է տարածվում։

Հիշեցնենք՝ «WikiLeaks»–ը հրապարակում է Քլինթոնի շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի նամակները։ Դրանցում տեղեկություններ կան ինչպես միջուկային էներգետիկայի, այնպես էլ Քլինթոնների հիմնադրամի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը