83–ամյա թոշակառու Աննա Լեբեդևան Լադոգա լիճ գյուղում խնամում է անտուն շների։ 3 շաբաթ առաջ նա տեսադաշտից կորցրել է իր շներից 2–ին։ Այս մասին հայտնում է «Life.Ru»–ն։ 7–ամյա Դիկը վերադարձել է 2 օր հետո՝ կաղ և արյան մեջ, իսկ Չորնիշ մականունով շունը կորել է։
Օրերս, գնալով շներին կերակրելու, կինն իսկական շոկ է ապրել։ Նա միայն ականջներից է ճանաչել ծեծված և վիրավորված Չորնիշին։ Կենդանու մարմինը, ինչպես ավելի ուշ պարզաբանել են անասնաբույժները, ծակծկված է եղել 40 փամփուշտով։ Թոշակառուն փորձում է արդարացնել տեղի բնակիչներին՝ ասելով, որ նրանք բոլորը պարկեշտ մարդիկ են, և անգամ չի պատկերացնում, թե ով կարող էր նման գազանություն անել։
Այժմ Չերնիշը գտնվում է անասնաբուժական կենտրոնում, որտեղ նրան խնամում են բժիշկները։ Շունը ծանր վիրահատություն է տարել։
40 փամփուշտ ստացած շանն ականջներից են ճանաչել

7or.am