Լրահոս

23.12.2009 15:11


Կադաստրի պետական կոմիտեում գործում է թեժ գիծ

Կադաստրի պետական կոմիտեում գործում է թեժ գիծ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գործում է թեժ գիծ՝  52-63-22 հեռախոսահամարով, որով ստացվել է 9 քաղաքացու հեռախոսազանգ։ Քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ստացվող ընդհանուր բողոքներն էլ վերջին ամիսներին կրճատվել են։ Կոմիտեի նախագահ Երվանդ Զաքարյանի խոսքերով՝ բողոքների հիմնական մասը կոշտ և կոպիտ աշխատելաոճի ու վերաբերմունքի մասին է։

Ե. Զախարյանը նշել է նաև, որ կոմիտեի աշխատակիցների առջև պատասխանատվության մեծացման և հետևողական աշխատանքի խնդիր է դրվել, որպեսզի մատուցվող ծառայություններն ավելի որակով դառնան, քան նախկինում էին։

Այս պատճառով արդեն մի քանի ամիս է՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում գործում է 14 հոգուց բաղկացած վերահսկողության վարչություն։ Վերջինը համապատասխան կադաստրային ստորաբաժանումներում արդեն 18 ուսումնասիրություն է իրականացրել և հաշվառման, չափագրման, ձևակերպումների և կադաստրային գրանցումների հետ կապված թերություններ հայտնաբերել։ Ուսումնասիրությունների արդյունքներն էլ ներկայացվում են կոլեգիայի քննարմանը։

-Քննարկումները լինում են բավականին խիստ։ Պետք է գիտակցել, որ բարեփոխումների համար պատասխանատու են ինչպես Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարությունը, այնպես էլ բոլոր ստորաբաժանումների ղեկավարները և յուրաքանչյուր աշխատակից,- նշել է Ե. Զախարյանը՝ հավելելով, որ եղել են աշխատանքից ազատման, տուգանքների և համապատասխան կարգապահական տույժերի դեպքեր.

-Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հետագայում Կադաստրի կոմիտեի աշխատանքների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը, կարծիքը փոխվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը