Աշխարհ

07.11.2016 11:35


Քլինթոնը սպանել է Քադդաֆիին Օբամայի աթոռի համար. «vesti.ru»–ի անդրադարձը (տեսանյութ)

Քլինթոնը սպանել է Քադդաֆիին Օբամայի աթոռի համար. «vesti.ru»–ի անդրադարձը (տեսանյութ)

Քլինթոնների ընտանիքի բարեգործական հիմնադրամի (Clinton Foundation) դեմ արդեն մոտ մեկ տարի է՝ ակտիվ հետաքննություն է ընթանում։ Հետաքննությունն իր վրա է վերցրել ԱՄՆ ՀԴԲ–ն, որը մեծ քանակությամբ ապացույցներ է հավաքել այն մասին, որ հիմնադրամի միջոցները ոչ նպատակային նշանակությամբ էին օգտագործվում։

«Այդ հարցի առնչությամբ պառակտում կա ինչպես ՀԴԲ–ի ու Արդարադատության նախարարության միջև, այնպես էլ հենց ՀԴԲ–ի ներսում»,–հայտարարել է CNN–ը։

2001–ից հիմնադրամն ավելի քան 2 մլրդ դոլար էր ձեռք բերել, սակայն ՀԴԲ–ն կասկածում է, որ այդ գումարի ընդամենը 6 տոկոսն է ուղղվել բարեգործությանը։

Քննիչներին ամենից շատ հետաքրքրում է 2009–2013թթ.–ն ընկած ժամանակահատվածը, երբ Քլինթոնը ղեկավարում էր Պետդեպը։ Հիմնադրամից արդեն հաստատել են, որ Քաթարից 1 մլն դոլար են ստացել։ 6 զրոյով գումարով են քաթարցիները գնահատել Հիլարիի ամուսնու հետ հանդիպումը։

«vesti.ru»–ի փոխանցմամբ կոռուպցիոն բուրգի բարձրակետում ինքը Հիլարին է կանգնած։

Նրա հանրապետական մրցակից Թրամփը քանիցս ԱՄՆ նախկին պետքարտուղարին մեղադրել է Քադդաֆիինն տապալելու, Սիրիան թուլացնելու և ԻԼԻՊ–ն ի հայտ բերելու մեջ։ Ի պատասխան՝ Հիլարին խորհրդավոր կերպով ժպտում էր։

«Լիբիայի պատերազմն ավելի շատ Հիլարի Քլինթոնի պատերազմն էր։ Քլինթոնը կարծում էր, որ կարող է օգտագործել Քադդաֆիի ու Լիբիայի կառավարության տապալումն ընտրություններում իր օգտին»,–ասել է «WikiLeaks»–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը։

Սակայն նախագահության նա այն ժամանակ չհասավ։ Լիբիայում զոհվեց 40 հազ մարդ, միլիոնավոր փախստականներ ողողեցին Եվրոպան, Մերձավոր Արևելքում գլուխ բարձրացրին իսլամականները, որոնց հովանավորների հետ էլ սկսեց աշխատել Քլինթոնը՝ հրաշալի իմանալով, թե ով ով է։ Այդ հովանավորների ներդրումներն էլ լցվում էին Քլինթոնների հիմնադրամ։ Ասանժի խոսքով՝ ԻՊ–ն ֆինանսավորողների թվում էր նաև Քաթարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը