Տնտեսական

07.11.2016 11:45


Ա. Ջանջուղազյան. «Պետպարտքի նման չափը ստիպում է զգուշավորություն դրսևորել»

Ա. Ջանջուղազյան. «Պետպարտքի նման չափը ստիպում է զգուշավորություն դրսևորել»

Այսօր՝ նոյեմբերի 7–ին, 2017թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, 2016-ի ՀՀ կառավարության պետական պարտքի ՀՆԱ-ի հարաբերակցությունը կգերազանցի 50%-ը՝ հավելելով, որ պետական պարտքի նման չափը ստիպում է զգուշավորություն դրսևորել պետական պարտք ներգրավելու հարցում՝ թե՛ գործող օրենսդրությամբ, թե՛ ողջամտության տեսանկյունից։

Ծախսերի նվազումը 2016 թ. պետբյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 7,973.7 մլն դրամ: Ծախսերի աճն էլ 2016 թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 6116.8 մլն դրամ։

Խոսելով հատկացվող միջոցներից՝ Ջանջուղազյանը նշել, է որ տրանսպորտի և կապի ոլորտների գծով 2017 թ. նախատեսվում է 49,806.9 մլն դրամ՝ 2016 թ. 57,780.6 մլն դրամի դիմաց։

Փոխնախարարի խոսքով՝ գալիք տարում ևս նախատեսվում է գումարներ հատկացնել Հյուսիս-հարավ միջպետական մայրուղու շինարարության համար. այդ նպատակով 2017թ. ծրագրված է 2,401.1 մլն դրամ։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ոլորտների գծով 2017թ. նախատեսվում է հատկացնել 38514.8 մլն դրամ՝ 2016 թ. 32398.0 մլն դրամի դիմաց։ Ինչպես նաև էներգետիկայի ոլորտում նախատեսվում է շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով 13 ծրագիր։

ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության համար նախատեսվում է 2 մլրդ 930 մլն դրամ` 2016 թ. պետական բյուջեով հաստատված 2,991.0 մլն դրամի դիմաց:

«Պետական աջակցություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանը» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 152.6 մլն դրամ` 2016 թ. հաստատված գումարի չափով:

«Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 100.0 մլն դրամ` 2016 թ. 188.4 մլն դրամի դիմաց:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 98.7 մլն դրամ` 2016 թ. հաստատված գումարի չափով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը