Տնտեսական

07.11.2016 10:30


ԱԺ–ում շարունակվում են ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի քննարկումները

ԱԺ–ում շարունակվում են ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի քննարկումները

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները։

Այսօր հրավիրվել է Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստը։

Օրակարգը ՝

1. «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` արդյունաբերություն, տրանսպորտ եւ կապ, էներգետիկ համակարգ եւ բնական պաշարներ, սակագնային քաղաքականություն, տնտեսական մրցակցության պաշտպանություն, կադաստր:

2. «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղականություն:

Մինչև նոյեմբերի 10–ն ամփոփվելու են մշտական հանձնաժողովներում պետբյուջեի նախագծի քննարկումները։ ԱԺ պատգամավորները, խմբակցությունները և մշտական հանձնաժողովներն իրենց գրավոր առաջարկություններն են ներկայացնելու ԱԺ աշխատակազմ:

Նոյեմբերի 11–ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների արդյունքում ձևավորված գրավոր առաջարկությունները ներկայացնելու է ՀՀ կառավարություն:

Նոյեմբերի 14–ին ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալու առաջարկությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական չորսօրյա նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ընդգրկելու և քննարկելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը