Աշխարհ

07.11.2016 09:55


Էրդողանը խիստ հակաարևմտյան հայտարարություն է արել

Էրդողանը խիստ հակաարևմտյան հայտարարություն է արել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Արևմուտքին։ Վերջինը, թուրք առաջնորդի խոսքով, ոչ մի լավ բան չի արել Թուրքիայի համար։ Էրդողանն ընդգծել է՝ իր երկիրն ինքնուրույն կլուծի իր խնդիրները, և իր համար կարևոր չէ, թե ինչ կասեն մյուսները։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Ի՞նչ պետք է Արևմուտքից սպասի Թուրքիան, եթե նրան արդեն 53 տարի ստիպում են սպասել Եվրամիության դռների մոտ»,– Ստամբուլի բժշկական համալսարանում իր ելույթում ասել է Էրդողանը։ Նա նշել է, որ Թուրքիան փոխել է կատարվողի հանդեպ իր դիրքորոշումը և իր համար նոր ուղի նախանշել։

Էրդողանը նաև մեկնաբանել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության անդամների ձերբակալությունը՝ դա բնութագրելով «2023–ի համար կատարվող աշխատանք» (այդ տարի Թուրքիայի Հանրապետությունը տոնելու է իր 100–ամյակը)։

Հիշեցնենք՝ օրերս ԺԴԿ–ի անդամների ձերբակալությունն առաջ էր բերել ԵՄ առաջնորդների զայրույթը։ Եվրախորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը հայտարարել էր, որ նման գործողությունները կասկածի տակ են դնում ԵՄ և Թուրքիայի կայուն հարաբերությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը