Լրահոս

23.12.2009 14:45


Խոսրով Հարությունյան. «Շնորհիվ կառավարության հավասարակշռված քաղաքականության՝ մենք խուսափեցինք սոցիալական լուրջ ցնցնումներից»

Խոսրով Հարությունյան. «Շնորհիվ կառավարության հավասարակշռված քաղաքականության՝ մենք խուսափեցինք սոցիալական լուրջ ցնցնումներից»

«Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը 2009թ. ամենամեծ մարտահրավերը համարել է տնտեսական ճգնաժամը։

 -Եթե փորձում ենք տնտեսության ցուցանիշներով նայել, ապա, անկասկած, այն ամենաշահեկան տարին չէր, և միամիտ կլիներ ենթադրել, որ այդպիսին պետք էր լիներ, բայց կարծում եմ՝ այս տարի իշխանությունների և հատկապես կառավարության աշխատանքը պետք է գնահատել ոչ թե այն տեսանկյունից, թե ՀՆԱ-ի քանի տոկոսանոց անկում ունեցանք, այլ այն տեսանկյունից, թե այս տնտեսական  քաղաքականությունը հնարավորություն տվե՞ց խուսափել սոցիալական սարսափելի հետևանքներից,-ասել է նա։

Ըստ Խոսրով Հարությունյանի՝  կառավարության քաղաքականության շնորհիվ էր, որ որևէ սոցիալական լուրջ ծրագիր չի խաթարվել։

-Այն խնդիրները, որոնք պետական ներդրումներ էին պահանջում, և որոնց ճանապարհով հնարավոր էր հանրային կյանքում մեղմել սոցիալական վիճակը, ըստ իս, կառավարությանը, մեծ իմաստով, հաջողվել է իրականացնել։ Չեմ ասում, թե անթերի էր, բայց շնորհիվ կառավարության հավասարակշռված քաղաքականության՝ մենք խուսափեցինք սոցիալական լուրջ ցնցնումներից, որը տնտեսական ճգնաժամն իր հետ բերում է,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը