Աշխարհ

07.11.2016 08:15


Բուլղարիայի նախագահական ընտրություններ․ ընդդիմադիր թեկնածուն հաղթել է (տեսանյութ)

Բուլղարիայի նախագահական ընտրություններ․ ընդդիմադիր թեկնածուն հաղթել է (տեսանյութ)

Բուլղարիայում ավարտվել են նախագահական ընտրությունները։ Առաջադրվել էր 21 թեկնածու:

Ըստ նախնական արդյունքների՝ ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ռումեն Ռադևը հաղթել է ընտրությունների առաջին փուլում` ստանալով ձայների ավելի քան 26 տոկոսը: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը:

53-ամյա Ռադևը Բուլղարիայի օդուժի նախկին հրամանատարն է։ Նա նոյեմբերի 13-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում նախագահի աթոռի համար կպայքարի «Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ» կուսակցության թեկնածու Ցեցկա Ցաչևայի հետ, ով առաջին փուլում ստացել է ձայների 22-23 տոկոսը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը