Ըստ Մարիա Զախարովայի՝ կոալիցիոն ուժերի գործողությունները Մոսուլում միջնադարյան կոտորած են
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Facebook»-ում գրառում է կատարել՝ դատապարտելով միջազգային կոալիցիայի գործողություններն իրաքյան Մոսուլ քաղաքում։ Այս մասին հայտնում է «Lenta.ru»-ն։
21-րդ դարի առաջատար տերությունների կողմից «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելու հակաահաբեկչական զանգվածային գրոհները, ըստ նրա, միջնադարյան կոտորածի են վերածվել։
«Դրանցից առաջին հերթին տառապում է քաղաքացիական բնակչությունը: Մոսուլի բնակչությունը զանգվածաբար զոհվում է ինչպես ահաբեկիչների, այնպես էլ նրանց դիմակայող կոալիցիոն ուժերի պատճառով»,-գրել է նա՝ հավելելով, որ Մոսուլում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ տեղեկատվական շրջափակում կա կոալիցիայի կողմից:
Զախարովան նաև նշել է, որ քաղաքացիներին տարհանելու համակարգված ծրագիր և հումանիտար միջանցքներ չկան:

7or.am