Անդրադառնալով իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանի դատավարությանը մեղադրող կողմը 8 տարի ազատազրկում է պահանջել՝ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է.
-Մենք գիտենք՝ Փիլոյանն ով է. Փիլոյանը պրոֆեսիոնալ դատախազ չէ։ Նա մսագործ է։ Բոլորը, ովքեր մասնակցում են այս գործերին, նրանք դահիճներ են, ոչ թե իրենց կոչմանը հավատարիմ իրավաբաններ։ Նա նույն հաջողությամբ կարող էր պահանջել կախաղան,ուղղակի քրեական օրենսգրքում դա նախատեսված չէ'ի ցավս Փիլոյանի։
Լ. Զուրաբյանի կարծիքով՝ դա հոգեբանական ազդեցության փորձ է.
-Բայց վստահ եմ, որ մեր շարժմանը նման հոգեբանական հնարքներով ոչ ոք չի կարող ճնշել, և եթե նրանց նպատակն այն է, որ դրանով փորձեն ազդել 10-րդ տարածքում ընտրությունների վրա, ուրեմն ստանալու են միայն հակառակ արդյունք։
Հարցին, թե դատարանը չի՞ հասցնի վճիռը կայացնել, և Նիկոլ Փաշինյանն արդյոք կկարողանա՞ մասնակցել ընտրություններին, Լևոն Զուրաբյանը պատասխանել է.
-Նույնիսկ եթե կայացնեն, դա դեռ ոչ մի բան չի նշանակում, որովհետև կա դեռ վերաքննիչ և այլն, և այլն։ Մինչև այդ վճիռը օրենքի ուժ չստանա, ոչ ոք չի կարող խափանել Ն. Փաշինյանի մասնակցությունն ընտրություններին։
Լևոն Զուրաբյան. «Փիլոյանը մսագործ է»
Անդրադառնալով իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանի դատավարությանը մեղադրող կողմը 8 տարի ազատազրկում է պահանջել՝ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է.
-Մենք գիտենք՝ Փիլոյանն ով է. Փիլոյանը պրոֆեսիոնալ դատախազ չէ։ Նա մսագործ է։ Բոլորը, ովքեր մասնակցում են այս գործերին, նրանք դահիճներ են, ոչ թե իրենց կոչմանը հավատարիմ իրավաբաններ։ Նա նույն հաջողությամբ կարող էր պահանջել կախաղան, ուղղակի քրեական օրենսգրքում դա նախատեսված չէ' ի ցավս Փիլոյանի։

7or.am