Աշխարհ

05.11.2016 14:15


Կրեմլից պատասխանել են ամերիկացի ցանցահենների գրոհների մասին տեղեկատվությանը

Կրեմլից պատասխանել են ամերիկացի ցանցահենների գրոհների մասին տեղեկատվությանը

Ռուսաստանում համակարգչային համակարգերի վիճակն այն մակարդակի վրա է, որը պատասխանում է ժամանակակից սպառնալիքներին։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Այդպես են Կրեմլից պատասխանել NBC–ի այն հաղորդագրությանը, թե ԱՄՆ կառավարության համար աշխատող ռազմական ցանցահենները ներթափանցել են Ռուսաստանի էներգոցանց, հեռահաղորդակցության ցանցեր, Կրեմլի հրամանատարական համակարգ և դարձրել դրանք խոցելի կիբերհարձակումների համար։ Ընդգծվել էր՝ ԱՄՆ–ը հարձակում կգործի, եթե «գգա դրա անհրաժեշտությունը»։

«Կիբերանվտանգությունն ու տեղեկատվական անվտանգությունն ապահովող միջոցները կիրառվում են տվյալ պահին, ինչպես նաև այն սպառնալիքներին համապատասխան, որոնք պաշտոնական մակարդակով մեր հասցեին են հնչում այլ պետությունների ներկայացուցիչների կողմից»,–նշել է Պեսկովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը