Թբիլիսիում անչափահասների խումբը ծիսական սպանություն է իրագործել
Վրաստանի մայրաքաղաքում ծեր կնոջ դաժան սպանություն է բացահայտվել՝ իրագործված մի խումբ դեռահասների կողմից։ Ընդ որում, հանցագործների թվում է նաև զոհվածի դուստրը։
Ոստիկանությունը կարծում է, որ կատարվածը ծիսական սպանություն է եղել։ Դեռահասները հյուր են գնացել ծեր կնոջն ու էլեկտրաշոկ կիրառել նրա նկատմամբ, այնուհետև խեղդամահ են արել նրան և մի քանի անգամ հարվածել դանակով։
Ցանկանալով քողարկել սպանության հետքերը՝ երիտասարդները թաքցրել են կնոջ մարմինը մեծ պայուսակի մեջ և տարել հանցագործներից մեկի բնակարան։ Այնտեղ նրանք անդամահատել են մարմինը, այնուհետև այրել աղբանոցներից մեկում։
Վրաստանի ՆԳՆ–ից հաղորդել են, որ սպանության մեջ կասկածվում է 5 անձ, այդ թվում՝ 2 աղջիկ, որոնցից մեկը սպանվածի դուստրն է։ Ձերբակալվածներից 2–ը խոստովանել է կատարած հանցագործությունը։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։

7or.am