Աշխարհ

05.11.2016 10:45


Քադիրովը խնդրել է Էրդողանին արտահանձնել Թուրքիայում ձերբակալված զինյալներին

Քադիրովը խնդրել է Էրդողանին արտահանձնել Թուրքիայում ձերբակալված զինյալներին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ Թուրքիայում ձերբակալել են Չեչնիայի հանրապետությունում գործող ահաբեկիչների 3 ղեկավարի։ Նրա խոսքերով՝ կալանքի տակ են առնվել Մահրան Սաիդովը, Ադլանբեք Վադալովը և Թարխան Գազիևը։

«Նրանք համարվում են Չեչնիայում գործող ահաբեկիչների ղեկավարներ։ Կան հավաստի տվյալներ, որ նրանցից յուրաքանչյուրը կազմակերպել և իրագործել է բազմաքանակ ահաբեկչություններ, զինվորականների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների սպանություններ։ Այս ամենն ուղղորդվել է հատուկ դաժանությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Քադիրովը խնդրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին արտահանձնել զինյալներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը