Աշխարհ

05.11.2016 10:16


ԻՊ–ն ստանձնել է Դիարբեքիրի ահաբեկչության պատասխանատվությունը

ԻՊ–ն ստանձնել է Դիարբեքիրի ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Դիարբեքիրի ահաբեկչության պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանական բաժանմունքի մոտ ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել, ավելի քան 100–ը՝ վիրավորվել։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հարձակման ենթադրյալ կազմակերպիչը, որը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամ է, սպանվել է։

Հիշեցնենք՝ օրերս ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին կոչ էր արել իր հետևորդներին ներխուժել Թուրքիա և «իրենց զայրույթի կրակը թափել» Սիրիայում կռվող Անկարայի զորքերի վրա և ռազմական գործողությունները տեղափոխել Թուրքիա:

«Այսօր Թուրքիան խառնվել է մեր գործողություններին և ընդդիմանում է ջիհադի իրագործման մեր նպատակին... ներխուժե՛ք Թուրքիա և նրանց անվտանգությունը վերածեք վախի»,- հայտարարել էր ալ Բաղդադին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը