Երվանդ Բոզոյան. «Արագաչափերի մասով տուգանքները պետք է պակասեցնել ուղիղ 50 տոկոսով»
Հարցազրույց քաղաքագետ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի հետ
-Վերջերս Սերժ Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց, որտեղ որոշում կայացվեց կարմիր գծերի, արագաչափերի և տեսախցիկների վերաբերյալ հասարակությանը հուզող կարևորագույն խնդիրներից մեկի վերաբերյալ՝ ֆինանսական հոսքերն ուղղել միայն պետական կամ համայնքային բյուջե։ Այսինքն, մասնավոր ընկերություններն այլևս օդից փող աշխատելու հնարավորություն չեն ունենա: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը:
-Անշուշտ, այս որոշումը դրական կարելի է գնահատել: Սակայն կարծում եմ, որ այն մասամբ է բավարարում հասարակության պահանջը:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Տվյալ որոշման համաձայն՝ այս ծառայությունների և տուգանքների ֆինանսական հոսքերի ուղղություններն են փոխվում, սակայն դրանց դրույքաչափերը՝ ոչ: Մինչդեռ մարդիկ պահանջում էին ոչ միայն հոսքերն ուղղել դեպի պետբյուջե, այլև զգալիորեն վերանայել այդ ծառայությունների և տուգանքների դրույքաչափերը:
-Դուք, օրինակ, ի՞նչ առաջարկ կներկայացնեք։
-Իմ կարծիքով արագաչափերի մասով տուգանքները պետք է պակասեցնել ուղիղ 50 տոկոսով: Դրանից չի տուժի պետությունը, սակայն կշահեն քաղաքացիները, վարորդները: Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ ողջ ֆինանսական հոսքերը ուղղվում են միայն պետական բյուջե, և մասնավորին մասնաբաժին չի լինի, ապա կնշանակի, որ այս կրճատումից պետությունը չի տուժի: Ինչ վերաբերում է կարմիր գծերին, ապա հիշեցնենք, որ տարեկան 12 000–դրամանոց դրույքաչափից ընդամենը 3600 դրամն էր ստանում քաղաքապետարանը, մնացած 8 400 դրամը գնում էր մասնավորի գրպանը: Ես առաջարկում եմ, որ 3 600 դրամը դարձնեն պետտուրք բոլոր այն մեքենաների համար, որոնք գրանցված են Երևան քաղաքում: Արդյունքում կշահեն և՛ քաղաքացին, և՛ քաղաքապետարանը: Քաղաքացին տարեկան կվճարի ընդամենը 3600 դրամ, իսկ քաղաքապետարանը կստանա կայուն եկամուտ, քանզի պարտադիր պետտուրքի պարագայում այդ եկամուտները զգալիորեն կմեծանան:
–Իսկ մտավախություն չունե՞ք, որ կասեն՝ սուղ պետական միջոցների պարագայում նման առաջարկը ճիշտ չէ:
–Կարծում եմ, որ նման հարցադրում բարոյաէթիկական տեսակետից չի արվի, քանզի տարիներ շարունակ սուղ պետական միջոցների պայմաններում հնարավորություն է տրվել միլիարդավոր գումարներ հավաքագրել կողմնակի անձանց համար: Եվ, այդ իմաստով, նման հարցադրում անելը կլիներ ուղղակի փարիսեցիություն: Ավելին՝ արագաչափերն ու կարմիր գծերն այն ոլորտները չեն, որ դրանով պետք է բյուջեն հարստանա: Վայ այն երկրին, որն իր զարգացման հույսը դրել է նմանատիպ տուգանքների կամ ծառայությունների վրա:
–Կարելի՞ է ասել, որ այս վերջին որոշման մեջ երևաց պետբյուջեն համալրելու քայլը, սակայն մոռացվեց շարքային վարորդը:
–Կարծում եմ՝ այդպես կարելի է բնորոշել: Նորից եմ ուզում կրկնել, որ այս որոշումները ողջունելի են, սակայն, իմ կարծիքով, կիսատ: Քանզի ցանկացած որոշման մեջ պետք է երևա ոչ միայն պետության, այլև քաղաքացու շահը:
–Ի՞նչ եք կարծում՝ այս որոշումը կապված չէ՞ր գալիք ընտրությունների հետ: Շատերը համոզված են, որ իշխանությունն սկսել է իր նախընտրական PR- ը:
–Իհարկե, Ձեր ասածը կա։ Սակայն եթե այդ քայլից շահում են քաղաքացիները, ապա ես այդտեղ բան չեմ տեսնում:
–Այս շարքում չէ՞ նաև գազի գնի իջեցման որոշումը:
–Անշուշտ, այստեղ էլ նման բան կա։ Սակայն, կրկնեմ, եթե դրանից շահում է հասարակ քաղաքացին, շահում է հասարակությունը, ապա այս ամենի մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում:
–Բայց նախկինում էլ կային ընտրություններ: Նկատի ունեմ և՛ 2012թ. խորհրդարանական ընտրությունները, և՛ 2013թ. նախագահական ընտրությունները։ Այն ժամանակ էլ այս հարցերը բավականին սուր էին դրվում հանրության կողմից: Ինչո՞ւ իշխանությունն այն ժամանակ չէր արձագանքում, իսկ հիմա արձագանքում է:
–Այն ժամանակ իշխանությունն ավելի ինքնավստահ էր զգում, քան այսօր. ապրիլյան պատերազմը և ՊՊԾ գնդի հայտնի պատմություններն էական ազդեցություն են թողել գործող իշխանության վրա: Վերջինը հասկացավ, որ նա կարող է կորցնել իր դիրքերը նաև ոչ ընտրական պրոցեսների արդյունքում: Բացի այդ, վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանության տարատեսակ ռեսուրսները չեն գերազանցում 35–40 տոկոսը: Ես այս ամենի մեջ ներառում եմ նաև բոլոր տիպի գործոնները, որոնց միջոցով իշխանությունը փորձում է պահպանել իր դիրքերը: Ահա թե ինչու, հաշվի առնելով այս հանգամանքը, իշխանությունը փորձում է քիչ թե շատ մարդկային դեմք ստանալ:
–Դրանո՞վ էր պայմանավորված նաև վարչապետի փոփոխությունը:
–Մեծ հաշվով, այո՛: Թեև այստեղ կային նաև այլ կարևոր գործոններ ևս: Բայց կարևորն այստեղ այն է, որ նոր վարչապետի միջոցով խնդիր է դրվել փոխել ոչ միայն իրենց քաղաքականության արտաքին ձևը, այլև նույնիսկ բովանդակությունը, ինչը, անուշտ, ուրախալի է: Քանզի առաջին անգամ է դրվում այն հարցադրումը, որ առանց հասարակության մեջ վստահության մթնոլորտի վերականգնման՝ լուրջ քաղաքականություն իրականացնել այլևս հնարավոր չէ: Առաջին անգամ է, որ Կառավարության ծրագրում նշվում է՝ գաղափարական գլխավոր ուղենիշը պետք է լինի արտահանման ոլորտների խրախուսումը: Առաջին անգամ է, որ խոստովանվում է՝ առանց պետության ակտիվ միջամտության՝ ներդրումային մթնոլորտը երկրում հնարավոր չէ խրախուսել: Բերեմ ընդամենը մեկ օրինակ՝ անցած 2015 թվականի ընթացքում Հայաստանի արտաքին ներդրումները չեն գերազանցել 200 մլն դոլարը: Մինչդեռ հարևան Վրաստանում նույն ժամանակահատվածում արտաքին ներդրումները հասել են մինչև 3,5 մլրդ դոլարի: Սա արդեն հասարակ թվաբանություն չէ: Սա արդեն սպառնալիքային թվաբանություն է, որից էլ իշխանությունն այլևս հետևություն չի կարող չանել:
–Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ գալիք ընտրություններից հետո ամեն ինչ չի վերադառնա ի շրջանս յուր (մի կողմ թողնենք այն հարցը, որ դեռ պարզ չէ, թե ինչպիսի պատկեր կունենանք ապագա ԱԺ–ում):
–Ոչ մի երաշխիք էլ չկա: Դրա համար էլ ես կարծում եմ՝ որպեսզի այս փոփոխություններն անշրջելի լինեն, հասարակությունը պետք է կոնսոլիդացված պրոգրեսիվ բևեռ ստեղծի, որով նա կկարողանա էապես ազդել ներքին կյանքի գործընթացների վրա:
–Կարելի՞ է ասել, որ վարչապետը պրոգրեսիվ գործիչ է:
–Ես երբեք էլ չեմ կարծել, որ իշխանության մեջ հավաքված են միայն սրիկաներ, իսկ ընդդիմության մեջ՝ միայն հրեշտակներ, ամենևին էլ ոչ: Եվ նույն վարչապետն այն վառ օրինակն է, որ ապացուցում է փաստը՝ նորմալ մարդը մնում է նորմալ մարդ: Կապ չունի, թե որտեղ է գործում՝ ընդդիմության մեջ, իշխանության մեջ, թե՞ Հայաստանից դուրս:
–Իսկ ընդդիմությունում հնարավո՞ր է, որ նույնպես ընթանան նման պրոցեսներ:
–Հասարակական օրենքները ֆիզիկայի օրենքներից շատ չեն տարբերվում: Եվ Նյուտոնի 3-րդ օրենքի համաձայն՝ ընդդիմության և իշխանության փոխազդեցությունն իրար վրա նույն սկզբունքով է ընթանում: Եվ ես համոզված եմ, որ ապրիլյան պատերազմն ու ՊՊԾ գնդի հայտնի իրադարձություններն էապես փոխել են նաև նույն իշխանության մեջ առկա մարդկանց մտածողությունն ու տրամաբանությունը:

-Այդ թվում նաև՝ Սերժ Սարգսյանի՞:
-Հուսով եմ, որ այո՛։ Ժամանակը ցույց կտա:
Հարցազրույցը վարեց Նելլի Ավագյանը