Լրահոս

23.12.2009 15:08


Լևոն Զուրաբյան. «Միջազգային ճնշումները միայն ուժեղանում են»

Լևոն Զուրաբյան. «Միջազգային ճնշումները միայն ուժեղանում են»

-Ղարաբաղյան հարցում, բնականաբար, կանխատեսումները միշտ անշնորհակալ գործ են,- պատասխանելով «7օր»-ի թղթակցի հարցին, թե հնարավո՞ր է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մոտ ապագայում շրջանակային համաձայնագիր ստորագրվի՝ ասել է «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը։

-Բայց մի բան ակնհայտ է. միջազգային ճնշումները միայն ուժեղանում են, և հայտարարություններին, թե միջազգային հանրությունն ակնկալիքներ ունի, որ արագորեն կլուծվի այդ հարցը, հիմա ավելացել է միջազգային ճնշման մի նոր կոմտոնենտ, որը կապված է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ։ Ինչպես մենք զգուշացնում էինք դրա մասին, Թուրքիան կարողացավ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դարձնել Հայաստանի վրա ճնշման գործիք,-նկատել է Լևոն Զուրաբյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը