Աշխարհ

04.11.2016 13:51


Եվրոպական խոշորագույն մեդիակոնցեռնը հեռանում է Թուրքիայից

Եվրոպական խոշորագույն մեդիակոնցեռնը հեռանում է Թուրքիայից

Գերմանական խոշորագույն մեդիակոնցեռն «Axel Springer»-ը հեռանում է Թուրքիայից: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական ընդդիմադիր T24 կայքին հղումով։

Նշվում է, որ Եվրոպայի ամենախոշոր մեդիակոնցեռնների թվին պատկանող ընկերության գլխավոր տնօրեն Մատիա Դյոպֆները նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են. ոտնահարվում է մամուլի ազատությունը, հետևաբար իրենք որոշել են դուրս գալ այդ երկրից:

Դյոպֆները տեղեկացրել է, որ «Axel Springer»-ն այլևս ներդրումներ չի կատարի Թուրքիայում, իսկ մինչև 2022թ. ամբողջությամբ կվաճառի «Doğan Yayın Holding»-ում իր բաժնեմասը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը