Աշխարհ

04.11.2016 13:46


Չավուշօղլուն վերջնագիր է ներկայացրել Եվրամիությանը

Չավուշօղլուն վերջնագիր է ներկայացրել Եվրամիությանը

Պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար մոտ օրերս չվերացնի վիզային ռեժիմը, ապա իրենք կչեղարկեն ԵՄ-ի հետ 2013–ին կնքած՝ փախստականների հետ ընդունման համաձայնագիրը: Դրանով Թուրքիան պարտավորվում էր հետ ընդունել իր տարածքով անօրինական ճանապարհներով ԵՄ անցած փախստականներին:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Yeniakit»–ին հղումով։

Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք չեն սպասելու մինչև տարեվերջ:

«Մեր համբերությունն արդեն սպառվում է, և մենք առաջիկա օրերին ԵՄ-ից պատասխան ենք սպասում: Եթե պատասխան չստացվի, մենք կչեղարկենք այդ պայմանագիրը»,- սպառնացել է Թուրքիայի արտգործնախարարը:

Աղբյուրը հիշեցնում է՝ վիզային ռեժիմը չեղարկելու համար ԵՄ-ի կողմից Թուրքիային առաջադրված 72–կետանոց պահանջներից մեկն ահաբեկչության մասին օրենքում փոփոխություն կատարելն էր: Չավուշօղլուն ասել է, որ իրենք փոփոխություն կատարել են նշյալ օրենքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը