Աշխարհ

04.11.2016 13:40


Զախարովան Վաշինգտոնին կոչ է արել չտարվել ահաբեկչության հետ խաղով

Զախարովան Վաշինգտոնին կոչ է արել չտարվել ահաբեկչության հետ խաղով

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱՄՆ–ին կոչ է արել ազատվել այն պատրանքներից, որ ահաբեկչությանը կարելի է «ընտելացնել»։ Այս մասին նա հայտնել է Չինաստանի միջազգային ռադիոյին։

«Ամերիկացի մեր գործընկերները պատրանք ունեն, որ ահաբեկչությունը կարելի է ընտելացնել։ Դա անհնար է։ Ահաբեկչությունն ասես օձ լինի. դու կշրջվես, իսկ նա կխայթի։ Նրա հետ խաղով տարվել չի կարելի»,–նշել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև «Ջեբհաթ ան–Նուսրային» հատկացվող օգնությունը համեմատել է այն վարձկաններին ցուցաբերվող օգնության հետ, որոնք վերածվեցին «ամենաահեղ ահաբեկչական խմբավորման»՝ «Ալ Քաիդայի»։ Դիվանագետը հավելել է, որ դա դաս չեղավ Վաշինգտոնի համար, որն անհեռատես քաղաքականության պատճառով նպաստեց «Իսլամական պետության» ստեղծմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը