Առողջապահության համակարգում ստվերային ֆինանսական հոսքերի և այլնի մասով Վահե Հովհաննիսյանի հարցերը՝ գլխավոր գանձապետին
Ազգային ժողովում պետբյուջեի քննարկման ժամանակ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Վահե Հովհաննիսյանը մի շարք հարցեր է բարձրացրել առողջապահական ոլորտի հետ կապված, որոնց պատասխանել է ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
«Բյուջե և առողջապահական կազմակերպություն հարաբերության տեսակետից աշխատավարձի խնդիր չի քննարկվում, քանի որ բյուջեն վճարում է ծառայության դիմաց: Ներքին դրամական հոսքերի կառավարման խնդիրը տվյալ ընկերության խնդիրն է: Այսինքն, իր ֆինանսական հոսքերը ղեկավարում է տվյալ ընկերության գործադիր ղեկավարությունը: Եվ, կլինի՞ արդյոք աշխատավարձի ուշացում, թե ոչ՝ կախված է բացառապես տվյալ ընկերության ղեկավարության աշխատանքից: Այստեղ գալիս է պետության, որպես երկրորդ գործառույթ, սեփականատիրոջ գործառույթը, եթե խոսքը վերաբերում է 100 տոկոսանոց պետական մասնակցությամբ ընկերություններին: Որովհետև ակնհայտ է, որ միայն պետական մասնակցությամբ ընկերությունների մասին չէ խոսքը: Եվ այն դեպքում, եթե պետական մասնակցությամբ ընկերություններում է ձեր մատնանշած խնդիրը, այդտեղ խնդիր ունի մասնակցության կառավարիչը: Դրանք պարզ կարգապահական կանոների խախտումներ են: Այսինքն, եթե այդիսի դեպքեր առկա են, որտեղ միջոցներն առկա են, բայց դրանք չեն օգտագործվում իրենց նպատակի համար, դա կարգապահական խնդիր է և բնականաբար պետք է միջոցներ ձեռնարկվեն դրա հետ կապված»,-պարզաբանել է Ջանջուղազյանը:
Պատգամավոր Վահե Հովհաննիսյանը նաև մեջբերել է բուժհաստատություններում տարածված մի ավանդույթ, ըստ որի բուժաշխատողները «ինքնակամ» հրաժարվում են իրենց աշխատավարձերից՝ հանուն հայրենի բուժհիմնարկի «ծաղկման», խնդրելով պարզաբանել՝ վերացե՞լ է արդյոք այդ ավանդույթը, թե՞ ոչ:
«Սա նույնպես կարգավորված չէ որևէ ակտով: Եթե այդպիսի բան կա, ապա այդ հարցը պետք է լուծում ստանա: Այս հարցը բյուջեի տեսակետից չէ, որ պետք է հետաքրքրություն ներկայացնի, դա ընկերության ներսում կառավարման խնդիր է: Սա անկասկած կարևոր խնդիր է, և բազմաթիվ մարդկանց մասին է խոսքը, և եթե դա համատարած բնույթ է կրում: Իսկ եթե լոկալ բնույթ է կրում, ապա պետք է փորձել տեղայնացնել այն և լուծում գտնել, քանի որ դա երբևէ չի կարող գնահատվել որպես օրինաչափ երևույթ»,-ասել է ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալը:
Անդրադառնալով Վահե Հովհաննիսյանի բարձրացրած երրորդ հարցին՝ առողջապահության համակարգում ստվերային ֆինանսական հոսքերի առկայության մասով, Ջանջուղազյանը նշել է. «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, և տարիօրինակ կլինե, եթե ունենայի: Որովհետև, եթե ունենայի, ապա դա կդադարեր ստվեր լինել: Այդ մասով, տարբեր գնահատականներ կան, սակայն ես չեմ ուզում այդ գնահատականներին անդրադառնալ»:

Վահե Հովհաննիսյանը, մասնավորապես, խնդրել է պարզաբանել, արդյոք հայաստանյան բուժհիմնարկներում կա՞ աշխատավարձերի ուշացման խնդիր:

Աղբյուրը՝ Zham.am