Աշխարհ

04.11.2016 11:30


Թրամփը խոստացել է հրաժարվել այլ երկրների ռեժիմները տապալելու ԱՄՆ–ի պրակտիկայից

Թրամփը խոստացել է հրաժարվել այլ երկրների ռեժիմները տապալելու ԱՄՆ–ի պրակտիկայից

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է, որ եթե նախագահ ընտրվի, կհրաժարվի այլ երկրների ռեժիմները տապալելու ԱՄՆ–ի պրակտիկայից։ Այս մասին նա ասել է Հյուսիսային Քարոլինայում իր ելույթում։

Նրա խոսքով՝ զինված ուժերը պետք է գործի դնել միայն այն ժամանակ, երբ դա կենսական կարևորություն ունի ԱՄՆ ազգային անվտանգության համար։

«Մենք չենք փորձի ժողովրդավարություն կառուցել արտասահմանում, ռեժիմներ տապալել ու անխոհեմաբար խառնվել ուրիշների գործերին։ Դրա փոխարեն պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք Ամերիկայի անվտանգության պահպանմանը, ԻՊ–ի ոչնչացմանն ու արմատական իսլամական ահաբեկչության դեմ հաղթանակին»,–ընդգծել է հանրապետականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը