Աշխարհ

04.11.2016 10:10


Սարկոզին անհնար է համարում Մերձավոր Արևելքի ճգնաժամի կարգավորումն առանց Ռուսաստանի

Սարկոզին անհնար է համարում Մերձավոր Արևելքի ճգնաժամի կարգավորումն առանց Ռուսաստանի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամի կարգավորումը, հատկապես Սիրիայի, անհնար է առանց Ռուսաստանի ու Իրանի։ Քաղաքական գործիչը կոչ է արել երկխոսություն սկսել Մոսկվայի և Թեհրանի հետ։

«Նրանք, ովքեր ուզում են կարգավորման հասնել Մերձավոր Արևելքում՝ առանց այդ գործընթացին ներգրավելու Ռուսաստանին ու Իրանին, պարզապես ոչինչ չեն հասկանում միջազգային քաղաքականությունից։ Մենք պետք է երկխոսություն սկսենք Մոսկվայի ու Թեհրանի հետ, նաև՝ Սաուդյան Արաբիայի։ Առանց դրա որևէ արդյունք չի լինի»,–նշել է Սարկոզին։

«Life.ru»–ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի գործիչը մասնակցելու է ներկուսակցական ընտրություններին, որի առաջին փուլը նախատեսված է նոյեմբերի 20–ին։ Կուսակցությունից ընտրված առավել ուժեղ թեկնածուն էլ պայքարելու է երկրի ղեկավարի պաշտոնի համար։ Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու 2017–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը