Թուրքիան Սիրիային սահմանակից պատի կառուցումը կավարտի 2017-ի ամռանը
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը ծրագրում է ավարտել 2017-ի առաջին կեսին։ Արդեն բարձրացվել է դրա 34%–ը։ Այս մասին, «Anadolu»–ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Ֆիքրի Իշիքը։ Նրա խոսքով՝ սկսվել է մնացած 520 կմ–ից 200 կմ–ի շինարարությունը։
«Սահմանի 80 կմ–ը գետերով է անցնում (Տիգրիս և Եփրատ), որտեղ այլ միջոցներ կկիրառվեն»,-ասել է թուրք նախարարը:
Ավելի վաղ հայտարարվել էր պատի 239 կմ երկարությամբ հատվածի կառուցման ավարտի մասին: Բացի այդ, դիտակետեր են տեղադրվել, լրացուցիչ անձնակազմ, արագ արձագանքման ուժեր, փշալարերից 183 կմ երկարությամբ ցանկապատ է մոնտաժվել։

7or.am