Էրդողան. «Ահաբեկիչներին գրկաբաց ընդունող Գերմանիայի վերջը լավ չի լինելու»
Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ «գյուլենական համայնքին» անդամակցելու մեջ մեղադրվող փախստական դատախազներ Զեքերիա Օզը և Ջելալ Քարան չեն հանձնվի Թուրքիային:
«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ դա զայրացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նրա բնորոշմամբ՝ Գերմանիայի կողմից արվող այդ տեսակ հայտարարությունները մտահոգություն են առաջացնում:
«Ահաբեկչությունը բումերանգի պես կշրջվի և ձեզ էլ կհարվածի: Ահաբեկիչներին գրկաբաց ընդունող Գերմանիայի վերջը լավ չի լինելու: Գերմանիան վերածվել է գյուլենականների ետնաբակի: Մենք էլ դրանից ենք անհանգստացած»,- արձագանքել է Էրդողանը:
Աղբյուրը հիշեցնում է՝ 2015թ. մայիսին պաշտոնանկ արված դատախազներ Զեքերիա Օզը և Ջելալ Քարան մեղադրվում են Ֆեթհուլլահ Գյուլենիհետ սերտ կապեր ունենալու մեջ:2015թ. օգոստոսին թուրքական դատարանը նրանց ձերբակալելու որոշում էր կայացրել, սակայն դատախազներին հաջողվել էր մինչ այդ դուրս գալ երկրից։
Էրդողան. «Ահաբեկիչներին գրկաբաց ընդունող Գերմանիայի վերջը լավ չի լինելու»
Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ «գյուլենական համայնքին» անդամակցելու մեջ մեղադրվող փախստական դատախազներ Զեքերիա Օզը և Ջելալ Քարան չեն հանձնվի Թուրքիային:
«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ դա զայրացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նրա բնորոշմամբ՝ Գերմանիայի կողմից արվող այդ տեսակ հայտարարությունները մտահոգություն են առաջացնում:
«Ահաբեկչությունը բումերանգի պես կշրջվի և ձեզ էլ կհարվածի: Ահաբեկիչներին գրկաբաց ընդունող Գերմանիայի վերջը լավ չի լինելու: Գերմանիան վերածվել է գյուլենականների ետնաբակի: Մենք էլ դրանից ենք անհանգստացած»,- արձագանքել է Էրդողանը:
Աղբյուրը հիշեցնում է՝ 2015թ. մայիսին պաշտոնանկ արված դատախազներ Զեքերիա Օզը և Ջելալ Քարան մեղադրվում են Ֆեթհուլլահ Գյուլենի հետ սերտ կապեր ունենալու մեջ: 2015թ. օգոստոսին թուրքական դատարանը նրանց ձերբակալելու որոշում էր կայացրել, սակայն դատախազներին հաջողվել էր մինչ այդ դուրս գալ երկրից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։