Աշխարհ

03.11.2016 18:59


Հայտնաբերվել է ծխելու ևս մեկ բացասական հետևանք

Հայտնաբերվել է ծխելու ևս մեկ բացասական հետևանք

Ծխելը ոչ միայն կարող է քաղցկեղ առաջացնել, այլ նաև հրահրել փոփոխություններ իմունային համակարգում և այդկերպ բարձրացնել օրգանիզմում բորբոքման մակարդակը։ Ումեո համալսարանի գիտնականները Շվեդիայում կարողացել են որոշել մի մեխանիզմ, որն էլ հանգեցնում է դրան։ Այս մասին հայտնում է «rg.ru» կայքը։

«Journal of Leukocyte Biology»–ում հրապարակված գիտնականների զեկույցում ասվում է, որ նիկոտինն ակտիվացնում է որոշակի սպիտակ արյան բջիջներ՝ այսպես կոչված, նեյտրոֆիլներ, որոնք իրենց հերթին ազատ են արձակում այն մոլեկուլներին, որոնք բարձրացնում են բորբոքման մակարդակը։

Փորձարկման ժամանակ գիտնականները գործի են դրել նիկոտինի տարբեր չափաբաժիններ մարդկանց և մկների որոշակի նեյտրոֆիլների նկատմամբ։ Այնուհետև չափել են բորբոքային մոլեկուլների առաջացման մակարդակը։

Արդյունքում՝ հետազոտողներին հաջողվել է որոշել կարևոր ընկալիչներն ու ազդանշանային ուղիները, որոնք մասնակցում են նիկոտինի միջոցով նեյտրոֆիլների ակտիվացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը