Աշխարհ

03.11.2016 14:35


Շոյգուն կոչ է արել ՌԴ դաշնակիցներին միանալ Սիրիայի մարդասիրական գործողությանը

Շոյգուն կոչ է արել ՌԴ դաշնակիցներին միանալ Սիրիայի մարդասիրական գործողությանը

Ռուսաստանը ՀԱՊԿ–ի իր դաշնակիցներին և այլ երկրների հրավիրել է միանալ Սիրիայի մարդասիրական գործողությանը։

«rusarminfo.ru»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։

«ՌԴ օդատիեզերական ուժերի և Սիրիայի կառավարական զորքերի համատեղ գործողությունների արդյունքում ահաբեկիչներից ազատագրվել է ավելի քան 12 հազ քկմ սիրիական տարածք։ Առավել բարդ դրություն է ստեղծվել Հալեպի շուրջ, որի մի մասը գրավված է զինյալների կողմից։ Քանի որ քաղաքի բնակիչներն օժանդակության խիստ կարիք ունեն, մարդասիրական գործողություն սկսելու որոշում է կայացվել»,–հայտարարել է Շոյգուն՝ հավելելով, որ ՌԴ առաջարկությանն առաջինն արձագանքել է Բելառուսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը