Տնտեսական

03.11.2016 14:04


Կառավարությունը մի շարք պետական հիմնարկներ է լուծարել

Կառավարությունը մի շարք պետական հիմնարկներ է լուծարել

Նոյեմբերի 3–ին Կառավարության նիստի ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի լուծարման մասին որոշումը, որն էլ արժանացել է վարչապետ Կարեն Կարապետյանի հավանությանը։

Որոշվել է դադարեցնել նաև ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը, ինչպես նաև «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը նշել է, որ այդ հիմնարկի դադարեցմամբ տնտեսվում է 61 միլիոն դրամ։

Նույն ճակատագրին է արժանացել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա- Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակը», որի արդյունքում էլ հնարավոր կլինի տնտեսել 80 միլիոն դրամ:

Նիստի ընթացքում Կառավարությունը նաև որոշել է իրար միացնել և վերակազմակերպել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Սևան-Հրազդան-ջրառ» ՓԲԸ–ները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը