Աշխարհ

03.11.2016 13:05


ԻՊ առաջնորդը կոչ է արել ներխուժել Թուրքիա

ԻՊ առաջնորդը կոչ է արել ներխուժել Թուրքիա

Երկար լռությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին ուղերձ է հղել իր հետևորդներին։ «Washington Post»–ի փոխանցմամբ՝ 31–րոպեանոց ձայնագրության մեջ, որի իսկությունը ստուգել հնարավոր չէ, նա կոչ է արել ներխուժել Թուրքիա։

Ալ-Բաղդադին հորդորել է ԻՊ գրոհայիններին «իրենց զայրույթի կրակը թափել» Սիրիայում կռվող Անկարայի զորքերի վրա և ռազմական գործողությունները տեղափոխել Թուրքիա:

«Այսօր Թուրքիան խառնվել է մեր գործողություններին և ընդդիմանում է ջիհադի իրագործման մեր նպատակին... ներխուժե՛ք Թուրքիա և նրանց անվտանգությունը վերածեք վախի»,- ասվում է ձայնագրության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը