«Պոբեդան» թռիչքներ չի իրականացնի դեպի Երևան «Զվարթնոցի» բարձր գների պատճառով
Ռուսական «Պոբեդա» լոուքոսթեր ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երևան չվերթներ իրականացնելուց «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորներին բարձր գներով սպասարկելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ ավիաընկերությունում իր աղբյուրին հղումով։
«Մենք որոշել ենք հրաժարվել դեպի Երևան իրականացվող թռիչքներից ուղևորների օդանավակայանային սպասարկման չափից դուրս բարձր գների պատճառով։ «Զվարթնոցում» դա յուրաքանչյուր ուղևորի համար 50 եվրո է կազմում, որն ավելի բարձր է, քան մեր սակագինը»,–ասել է գործակալության զրուցակիցը։
Նա հավելել է, որ «Պոբեդայի» արտերկրյա երթուղային ցանցում (Եվրոպայում ու ԱՊՀ–ում) օդանավակայանային սպասարկման միջին սակագինը 10 եվրո է կազմում յուրաքանչյուր ուղևորի համար, իսկ որոշ օդանավակայաններում էլ անվճար է։
Աղբյուրը հիշեցնում է՝ շաբաթական 4 անգամ Դոնի Ռոստովից Երևան կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն «Պոբեդան» ստացել էր հուլիսին, սակայն թռիչքներն այդպես էլ չսկսվեցին։ Փոխարենը՝ հոկտեմբերին հաղորդվեց, որ Ռոսավիացիան ավիափոխադրողին թույլատրել է թռիչքներ իրականացնել Մոսկվայից Գյումրի։ «Ինտերֆաքսի» տվյալներով՝ տեղի օդանավակայանը սպասարկման զեղչեր է տրամադրել «Պոբեդային»։
«Պոբեդան» «Աերոֆլոտի» ցածր բյուջեով փոխադրողներից է։

7or.am