Տնտեսական

03.11.2016 11:46


Նախորդ տարվա համեմատ՝ ՄԻՊ գրասենյակին տրամդարված միջոցները 4,3 անգամ կրճատվել են

Նախորդ տարվա համեմատ՝ ՄԻՊ գրասենյակին տրամդարված միջոցները 4,3 անգամ կրճատվել են

ԱԺ–ում 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, որ 2017թ.-ին ՄԻՊ գրասենյակին հատկացվել է 251 միլիոն դրամ՝ նախորդ տարվա համեմատ 4,3 անգամ ավելի քիչ։

Կարիքն, ինչպես մնացածի դեպքում, գերազանցում է տրամադրված միջոցները, սակայն մենք ունենք որոշակի սահմանափակումներ, որոնցով էլ առաջ ենք շարժվելու,-նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ լրացուցիչ միջոցների պահանջի դեպքում Կառավարությունը կավելացնի հատկացումները։

Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շեշտել է, որ գալիք տարվա շրջանակներում ՄԻՊ-ի համար առաջնահերթություն է լինելու բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցը, ՁՊՎ-ներում բժշկական ծառայությունների որակը և առանձին խմբերի իրավունքների պաշտպանությանն ուղղված նորմերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը