Լրահոս

23.12.2009 13:24


Տնտեսական ճգնաժամը գրականության վրա չի՞ ազդել

Տնտեսական ճգնաժամը գրականության վրա չի՞ ազդել

«Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ամփոփելով 2009թ., նշել է, թե տարին բեկումնային է համարում։

-Ուզում եմ նշել, որ տնտեսական ճգնաժամը, բարեբախտաբար, գրականության վրա չի ազդել,- նշել է նա։

Նա նաև նշել է, որ լավ գիրք այսօր  գրվում և հրատարակվում է, սակայն կա ընթերցանության ճգնաժամ, որը կարծես նույնպես հաղթահարվում է։ Նա կարևորել է գրողների միության 15-րդ համագումարը և միության 75-ամյակի նշումը։ Նրա խոսքերով՝ մեծ թափ են ստացել նաև գրական միջազգային կապերը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը