Աշխարհ

03.11.2016 10:50


Թրամփի կինը դատի է տվել լրագրողին

Թրամփի կինը դատի է տվել լրագրողին

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, դատի է տվել սլովենացի լրագրողին։ Քաղաքական գործչի կինը նրան զրպարտության մեջ է մեղադրել։ Այս մասին գրում է «Life.ru»–ն։

Լյուբլյանայի դատարան ներկայացված հայցում նշվում է, որ «Suzy» պարբերականում թղթակիցը չճշտված տեղեկատվություն է տեղադրել Մելանյայի մասին՝ նշելով, որ նա 90–ականներին էսքորթ ծառայությունների ոլորտում է աշխատել։

Պարբերականը, սակայն, բոլոր մեղադրանքները հերքում է՝ նշելով, որ հրապարակված նյութում լրագրողը երբեք չի պնդել, որ Մելանյա Թրամփն էսքորթ ծառայություններ է առաջարկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը