Աշխարհ

03.11.2016 10:30


Նեթանյահուն արաբական աշխարհի հետ մերձեցումը պաղեստինյան հակամարտության լուծում է համարում

Նեթանյահուն արաբական աշխարհի հետ մերձեցումը պաղեստինյան հակամարտության լուծում է համարում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արաբական աշխարհում տեղի է ունեցել բարելավում հրեական պետության նկատմամբ։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։

Բացի այդ, նա հույս է հայտնել, որ տարածաշրջանի հարևանների հետ մերձեցումը կօգնի հասնել խաղաղության պաղեստինցիների հետ։

«Ես ավելի լավատես եմ, քան երբևէ եղել էի։ Եթե մենք ինչ–որ ժամանակ ասում էինք, որ պաղեստինցիների հետ հարաբերությունների խզումն ավելի ամուր խաղաղության կհանգեցնի արաբական աշխարհի հետ, ապա այժմ ես ավելի հավանական եմ համարում, որ խաղաղությունը կհաստատվի հակառակ ճանապարհով»,–ասել է Նեթանյահուն։

«Արաբական աշխարհի հետ հարաբերությունների ամրապնդումը կլինի այն գործոնը, որը կհանգեցնի խաղաղության պաղեստինցիների հետ»,–մանրամասնել է վարչապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը