Աշխարհ

03.11.2016 10:15


ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարը ԱՄՆ–ին կոչ է արել «միջազգային ոստիկան» դառնալ

ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարը ԱՄՆ–ին կոչ է արել «միջազգային ոստիկան» դառնալ

ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը «Sky News»–ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններն ակտիվորեն պետք է ներգրավվեն միջազգային հակամարտությունների լուծմանը՝ չնայած առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներին։

«Մեզ պետք է միջազգային ոստիկանի դեր կատարող Ամերիկա։ Մենք պետք է հաստատենք ԱՄՆ–ի առաջնորդական դերը միջազգային գործերում»,–նշել է նա։

Ռասմուսսենի կարծիքով գլխավոր խնդիրը, որը պետք է լուծի ԱՄՆ–ի ղեկավարությունը, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում ու Դոնբասում տիրող դրությունն է։

«Այդ ամենը միջազգային ոստիկան է պահանջում միջազգային իրավունքն ու կարգը վերականգնելու համար»,–ընդգծել է Ֆոգ Ռասմուսսենը։

Նա նաև անհանգստություն է արտահայտել այն բանի առնչությամբ, որ ԱՄՆ նոր նախագահ կարող է դառնալ հանրապետական Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ դա ծայրաստիճան վտանգավոր կարող է լինել աշխարհի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը