Կիրո Մանոյան. «Թուրքիայի տեսանկյունից հայ–թրքական արձանագրությունները կենդանի են»
Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայ-թրքական հարաբերություններին՝ ասել է, թե Թուրքիայի տեսանկյունից հայ-թրքական արձանագրությունները կենդանի են, որովհետև թեկուզ չվավերացված տարբերակով՝ դրանք շարունակում են շահ բերել նրան։
-Թուրքիան դիվիդենտներ է ստանում նույն Ղարաբաղի հարցում։ Նա միշտ էլ ակտիվանալու ցանկություն ունեցել է այդ հարցում, բայց միշտ այս հարցում հնարավորություն չի ունեցել։ Այսօր ԱՄՆ-էլ է ըմբռնումով մոտենում Թուրքիայի այն կեցվածքին, որ ոչ միայն հայ-թրքական, այլև ընդհանրապես բոլոր հարցերը պետք է կարգավորվեն մինչ հայ-թրքական արձանագրությունների վավերացումը, այդ թվում նաև Ղարաբաղի հարցում,-նշել է նա։
Կիրո Մանոյանի խոսքերով՝ հայկական կողմի համար ձեռնտու չէ այս վիճակը, որովեհտև ստորագրությունները ետ չկանչելով և բոլոր հնարավորությունները Թուրքիային թողնելով՝ հայկական կողմը վտանգվում է։

7or.am