Այսօր կոալիցիայի նիստ պետք է տեղի ունենա. սպասում են ԲՀԿ–ի պատասխանին
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խոստովանել է, որ իրոք տեղի է ունեցել կոալիցիոն քաղաքական ուժերի միասնական նիստ, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըմիասնական հայտարարության տեքստ է առաջարկել։
-Առաջիկա աշխատանքների՛ հետ կապված միասնական, որը չի նշանակում՝ միասին լինել, այլ բոլոր կոալիցիոն ուժերն առանձին-առանձին առաջ գնալով, բայց՝ միասնական քաղաքականության շրջանակներում։ Եվ երկրորդը՝ 2013թ. պաշտպանելու, այո՛, գործող նախագահին։ Ես կարծում եմ՝ շատ պարզ հայտարարություն է սա, և նրանք, ովքեր որդեգրել են սկզբունքներ՝ գնալու այս ճանապարհը, պարզապես պարտավոր են այդ մասին ասել։ Իսկ նրանք, ովքեր չունեն կոնկրետ որոշումներ կամ չեն ուզում հստակեցնել իրենց այդ ճանապարհը, ունեն այլ խնդիրներ, դա իրե՛նց խնդիրն է,-հայտարարել է Հ. Բիշարյանը։
Մանրամասնվեց նաև, որ այդ հայտարարության առաջին կետը ամրագրում է՝ այնպիսի մոտցումներ չլինեն, որ մեկը մյուսի հաշվին «դիվիդենտներ» հավաքի, իսկ 2-րդ կետով նշված է, որ 2013թ. նախագահական ընտրություններում կոալիցիան հանդես է գալու իր միասնական թեկնածուով՝ հանձին Սերժ Սարգսյանի։
Իր հերթին ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը հայտարարել է՝ ժամանակ է տրվել, որ այսօր այդ տեքստին անդրադառնան կոալիցիոն ուժերը, և այսօր պետք է որ տեղի ունենա կոալիցիայի նիստ։
Այսօր կոալիցիայի նիստ պետք է տեղի ունենա. սպասում են ԲՀԿ–ի պատասխանին
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խոստովանել է, որ իրոք տեղի է ունեցել կոալիցիոն քաղաքական ուժերի միասնական նիստ, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միասնական հայտարարության տեքստ է առաջարկել։

7or.am