Աշխարհ

02.11.2016 22:06


Ում են վստահել իրենց խոհանոցները հայտնիները (ֆոտոշարք)

Ում են վստահել իրենց խոհանոցները հայտնիները (ֆոտոշարք)

Արտիստները զբաղված մարդիկ են՝ համերգներ, շրջագայություններ, տեղափոխություններ։ Նման օրակարգի դեպքում սեփական սննդին հետևելը խնդիր է դառնում, առավել ևս՝ մտերիմների համար որևէ համեղ բան պատրաստելը։ Այդ պատճառով էլ գրեթե չկա մի աստղային տուն, որում չլինի խոհարարուհի։ «kp.ru» կայքը պատմել է, թե ում են վստահել իրենց խոհանոցները հայտնիները։

Երգչուհի Վալերիան և պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը վերջերս են նոր խոհարարուհի ընդունել։ Նախորդը՝ Մարիա Ռոմանովան, անցել է թոշակի և տեղափոխվել հայտնիների տնից։

–Նախկինում նա եղել է դերասանուհի։ Այնուհետև ճակատագիրն այնպես է դասավորվել, որ Մարիան փոխել է գործունեության ոլորտը և եկել է Վալերիայի տուն, որտեղ 18 տարի աշխատել է։ Նա նաև մեր դստեր՝ Աննայի կնքամայրն է։ Այժմ մեզ մոտ աշխատում է Մոլդովայից Անժելա անունով մի խոհարարուհի,–պատմել է Պրիգոժինը։

79–ամյա Էդիտա Պիեխան իր խոհարարուհու՝ Վերայի հետ ապրում է Սանկտ Պետերբուրգում։ Երգչուհին նշում է, որ Վերան վաղուց դարձել է ընտանիքի անդամ։ Վերան որբ է, և այնպես է ստացվել որ երգչուհին հանդիպել է նրան 47 տարի առաջ՝ համերգից հետո։ Խղճացել է նրան և իր հետ տարել հյուրանոց։ Իսկ առավոտյան Վերան գեղեցիկ սեղան է գցել երգչուհու համար, և վերջինս հասկացել է, որ աղջիկը շնորհքով է։ Պետերբուրգ նրանք միասին են վերադարձել, և այդ օրվանից Վերան ապրում է երգչուհու տանը։

Լյուդմիլա Դորոդնովան, կամ պարզապես Լյուսյան, արդեն երկար տարիներ է, ինչ աշխատում է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի մոտ։

«Լյուսյան ինձ երես է տալիս այն ամենով, ինչն ինձ չի կարելի։ Ես հաճախ եմ դիետաների դիմում, փորձում եմ հետևել դրանց, սակայն Լյուսյան ջանասիրաբար խախտում է դրանք։ Սակայն երբ փորձում եմ ճիշտ սնվել, Լյուսյան տալիս է ինձ սալորներ, վարունգներ՝ դրսում սնվելու համար»,–պատմել է երգիչը։

Չնայած տեսողության հետ ունեցած խնդիրներին՝ երգչուհի Դիանա Գուրցկայան տնային հարցերով զբաղվում է անձամբ։ Այդ հարցում երգչուհուն օգնում է 57–ամյա Ջուլիետա Աբլոտիյան, ով արդեն 5 տարի է՝ ապրում է երգչուհու տանը։

–Անկեղծ ասած, նա ինձ անմիջապես դուր չի եկել, սակայն մեզ անհապաղ մարդ էր պետք,–պատմում է երգչուհու ամուսինը,– բայց մի քանի ամիս անց մենք հասկացանք, որ ճակատագիրը մեզ նվիրել է ոչ միայն օգնականի, այլ նաև հրաշալի անձնավորության։

Հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովայի խոհանոցում աշխատում է Ռաեչկան. այդպես է պարուհին անվանում իր օգնականին։

–Նաստիայի տանը 3 սառնարան կա։ Նրա դուստրը՝ Արիշան, իր սեփական սառնարանն ունի, որտեղ պահվում են աղջկա սիրելի մթերքները։ Անաստասիան ունի իրենը, որում հիմնականում բանջարեղեն, մրգեր և քիչ շաքար պարունակող մթերքներ են։ 3–րդ սառնարանում հյուրերի համար նախատեսված հյուրասիրություններն են,–պատմել է Ռաեչկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը